76946 դիտում
21:47 01-07-2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Արեգ Ս․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին «Արարատ» բժշկական կենտրոնից։ Իսկ նշված կենտրոն էր տեղափոխվել տան պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից:
Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+