Ամանորյա հրաշքն ապահովված է, երեկոյան սպասվում է շքեղ ձյուն. Գագիկ Սուրենյան
Ամանորյա հրաշքն ապահովված է, երեկոյան սպասվում է շքեղ ձյուն:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ այս պահին ձյուն է տեղում Երևանում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք և Ամասիա գյուղերում: