slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն
211652_close_icon

ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն

views-count2347 դիտում article-date 14:50 30-12-2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս - 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) - Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) - Մարզահամերգային համալիր - Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) - Մալաթիա (շուկա) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից: Երթուղի 2-րդ` Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան - մետրո «Երիտասարդական» - «Ռոսիա մոլ» - Երևանի քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից: Երթուղի 3-րդ` Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) - «Հայրենիք» կինոթատրոն – մետրոներ «Գործարանային» (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ - Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից: Վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 3-ական րոպե»:

Նմանատիպ նյութեր