Փրկարարը մասնագիտություն չէ, կոչում է․ Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձը՝ ծառայակիցներին
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղակնում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, ահա և պատմություն է դառնում 2018 թվականը: Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և մարդասիրության օջախ է: Ձեր բարեխիղճ ծառայության շնորհիվ օրեցօր աճում է բնակչության վստահությունը կառույցի նկատմամբ, ինչի վառ վկայությունն են ճգնաժամային կառավարման կենտրոնում շարունակաբար աճող կանչերը: Փրկարարը մասնագիտություն չէ, այլ կոչում: Մարդիկ վստահում են մեզ, համոզված լինելով, որ ցանկացած դժվարին իրադրության մեջ հայտվելուց փրկարարներն իրենց կողքին կլինեն և կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն:
2018 թվականին շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը: Ծառայությունը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից՝ այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, որոնք իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Օգտվելով հնարավորությունից՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք աջակցում են մեզ:
Ամփոփելով 2018 թվականի մեր ձեքբերումներն ու հաջողությունները՝ պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումնեն պահանջում:
Միայն յուրաքանչյուրիս տքնաջան, համառ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարող ենք պատշաճ մակարդակով լուծել առաջադրված խնդիրները, ինչը ակնկալում եմ միասին իրականացնել 2019 թվականին:
Հարգելի՛ գործընկերներ,
Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի, ակնկալիքների ու երազանքների տոն է: Յուրաքանչյուր նորտարի նորանում են հույսերը, նրանց հետ էլ կյանքն է նորանում:
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին Ձեր օջախներում տոնական սեղաններիշուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին:
Թող 2019 թվականը խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ», - ասված է ուղերձում։