211652_close_icon
views-count7721 դիտում article-date 21:31 05-10-2018

Լեզվակիր լինելը մասնագիտություն չէ, թարգմանիչ լինելն է մասնագիտություն. Նաիրի Գրեյս Բարդակջյան

[b]Նաիրի Գրեյս Բարդակջյանը պատմում է համաժամանակյա թարգմանության իր փորձի մասին.[/b] Հոկտեմբեր ամիսը Երևանի համար թարգմանչական էր։ Հոկտեմբերի 1–ին մեկնարկած Թարգմանչական շաբաթվա յուրաքանչյուր օրը թարգմանության որոշակի ոլորտին է նվիրված, և մասնագետներն իրենց փորձով կիսվում են հյուրերի հետ։ Համաժամանակյա (սինխրոն) թարգմանության մասին է հոկտեմբերյան Թարգմանչական շաբաթվա 5-րդ օրը։ GRACE+ful learning ընկերության հիմնադիր Նաիրի Գրեյս արդակջյանը շուրջ երկու տասնամյակ աշխատում է տարբեր մասնավոր ու պետական կազմակերպությունների հետ։ GRACE+ful learning: making communication meaningful! զրույց-քննարկումը նա սկսեց իր կենսագրական փոքրիկ ակնարկով․ ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, 15 տարի զբաղվել երաժշտությամբ։ ՆաիրիԳրեյսը նաև դասավանդում է երաժշտություն, անգլերեն, մաթեմատիկա և համաժամանակյա թարգմանություն։ Նաիրի Գրեյսը հանդիպման սկզբում տարանջատեց translator և interpreter հասկացությունները՝ ներկայացնելով մասնագիտությունների առանձնահատկությունները։ «Հաճախ են ասում՝ մեզ լեզվակիր է պետք։ Լեզվակիր լինելը մասնագիտություն չէ։ Թարգմանիչլ ինելն է մասնագիտություն»,- ասաց նա։ Նաիրի Գրեյսը ժպիտով խոստովանեց, որ թարգմանիչները միշտ կսրբագրեն մյուսների սխալները, և դա ակամայից է ստացվում։ Նա ներկայացրեց համաժամանակյա թարգմանության ձևավորման պատմությունը։ Առաջին համաժամանակյա թարգմանության փորձը արձանագրվել է 1945-46 վականներին՝ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում։ Իր փորձով կիսվելու ժամանակ նա առանձնացրեց ադրենալինի կտրուկ աճը, ինչը թույլ է տալիս հաղթահարել սթրեսը։ Սթրեսի ու լարվածության պատճառով հաճախ ձայնի տոնայնությունը փոխվում է, և պետք է պարտադիր հիշել ձայնի կառավարման մասին։ «Դուք չկաք։ Մարդիկ եկել են մեծ բաղձանքներով, որպեսզի նոր բան սովորեն։ Նրանց պետք է օգնել։ Ձեր գործն է օգնել»,- նշեց Նաիրի Գրեյսը։ Տեխնիկական խորհուրդներից էին բարձրախոսը բերանից հեռու պահելը, կոճակներն իմանալը, կոկորդին ուշադրություն դարձնեը։ Նա կարևորեց այլ թարգմանիչների հետ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս անդադար կատարելագործվել՝ զերծ մնալով ավելորդ գոռոզությունից։ Բացի բուն մտքերի թարգմանությունից՝ Նաիրի Գրեյսը վառ օրինակներով ներկայացրեց համաժամանակյա թարգմանության նուրբ արվեստը, երբ անհրաժեշտ է լինում փոխանցել նաև բանախոսի ինտոնացիան։ Հիշեցնենք, որ նախագիծը կոորդինացվում է «Aorist» թարգմանչական գրասենյակի տնօրեն, թարգմանիչ Անի Անանյանի եւ LOFT-ի համագործակցությամբ։ [b]Մարի Ռաֆյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր