4358 դիտում
22:45 28-12-2018
Անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, հյուրեր:
Դիպուկահարների հրաձգության համահայկական մրցաշարն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերն են չափել Հայաստանի և Արցախի լավագույն հրաձիգները:
Մրցաշարի արդյունքներով հաղթող ճանաչված հրաձիգները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող նմանօրինակ մրցույթների շարունակականությունը՝ նաև այս ուղղությամբ միջազգային հարթակներում բարձր արդյունքներ ապահովելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
5156 դիտում
23:24 21-10-2018
Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգության բացառիկ մրցույթ
1446 դիտում
22:34 06-10-2016
ՀՀ ՊՆ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են դիպուկահարների հավաքներ
2522 դիտում
19:41 13-05-2022
Վանաձորի մարզապալատում անցկացվեց «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշարի եզրափակիչ փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
721 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
913 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը