211652_close_icon

Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանում կանցկացվի դիպուկահարների հրաձգության բացառիկ մրցույթ

views-count5255 դիտում article-date 23:24 21-10-2018
ՀՀ ՊՆ-ը և «Հայաստանի պրակտիկ հրաձգության Ֆեդերացիան» այս տարի դեկտեմբեր ամսին առաջին անգամ Հայաստանում կանցկացնեն դիպուկահարների հրաձգության հանրապետական բաց մրցույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնել է նաև, որ մրցույթը կանցկացնեն ՀՀ ՊՆ և միջազգային համապատասխան բարձրակարգ մասնագետները: «Մրցույթը շատ առումներով կլինի բացառիկ, այլ մանրամասների մասին լրացուցիչ կհայտնենք»,- հավելել է Ա. Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր