211652_close_icon
views-count1326 դիտում article-date 22:34 06-10-2016

ՀՀ ՊՆ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են դիպուկահարների հավաքներ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ: Հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը: Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ և գերազանց գնահատականներ:

Նմանատիպ նյութեր