Չեմպիոնների լիգայի «հայտնությունների» խորհրդանշական հավաքականը
ՈւԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի «հայտնությունների» խորհրդանշական հավաքականը:
Լավագույններին առանձնացնելիս հաշվի են առել 2 չափանիշ՝ ֆուտբոլիստը պետք է լինի 24 տարեկան կամ ավելի երիտասարդ և 2018 թվականին նշած լինի նորամուտը Չեմպիոնների լիգայում:
Խորհրդանշական հավաքականի կազմը.
[b]Դարպասապահ՝ [/b]Օդիսեաս Վլահոդիմոս - («Բենֆիկա», 24 տարեկան):
[b]Պաշտպաններ՝ [/b]Միլան Շկրինիար («Ինտեր», 23 տարեկան), Մատեյս դե Լիգտ («Այաքս», 19 տարեկան), Էնդի Ռոբերտսոն («Լիվերպուլ», 24 տարեկան):
[b]Կիսապաշտպաններ՝[/b] Ֆրենկի դե Յոնգ («Այաքս», 21 տարեկան), Ուսեմ Աուար («Լիոն», 20 տարեկան), Արտուր («Բարսելոնա», 21 տարեկան), Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ, 21 տարեկան):
[b]
Հարձակվողներ՝[/b] Ջենգիզ Յունդեր («Ռոմա», 21 տարեկան), Իրվին Լոսանո (ՊՍՎ, 23 տարեկան), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ», 18 տարեկան:


