Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով տեսանյութ:
Նշենք, որ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: