Վարդենիս, Ձորագետ, Վարդանաշեն համայնքներում 2019-ի փետրվարի 17-ին ընտրություններ են
Կառավարությունն այսօրվա նիստում Լոռու մարզի Ձորագետի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծ ընդունեց:
Արտահերթ ընտրություններ են անցկացվելու, քանի որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված համայնքներում արտահերթ ընտրությունների անցկացման համար առաջարկել է 2019 թվականի փետրվարի 17-ը։