211652_close_icon
views-count917 դիտում article-date 13:50 27-12-2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժո­ղո­վը պատշաճ կազմակերպող պաշտոնյաները կպարգևատրվեն

Կառավարությունն այսրվա նիստում որոշեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժո­ղո­վի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 23 մլն 510 հազար դրամ: Նշված գումարը կբաշխվի Ազգային ժողովի աշխատակազմին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Առողջապահության, Արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին, Դատախազության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը:

Նմանատիպ նյութեր