Ունաի Էմերի. Ես մի փոքր հիասթափված եմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Բրայթոնի» հետ հանդիպման արդյունքը (1:1):
«Ես մի փոքր հիասթափված եմ: Կարծում եմ, առանցքայինը առաջին խաղակեսն էր: Մենք հաշվի մեջ առաջ էինք, ևս երկու պահ ստեղծեցինք:
Մենք նրանց թույլ չտվեցինք շատ պահեր ստեղծել, բայց նրանք կարողացան հավասարեցնել հաշիվը: Երկրորդ խաղակեսում մենք մեր պլանը չիրագործեցինք: Մենք հաղթելու համար բավարար պահեր չստեղծեցինք:
Սակայն պայքարը շարունակվում է: Մեկ միավոր վաստակելով, մենք կարող ենք մեր ճանապարհով առաջ շարժվել: Լավ կլիներ, եթե հաղթեինք, սակայն կարծում եմ, որ թիմը լավ աշխատեց:
Ինչ վերաբերում է նրան, որ Օզիլին փոխարինեցի ընդմիջմանը, ապա դա տակտիկական որոշում էր», ասել է Էմերին:



