2749 դիտում
10:34 27-12-2018
Քրք Քրքորյանը՝ Լաս Վեգասի արքա․ «Ամերիկայի ձայն»
«Երբ ասում ենք Լաս Վեգաս, պետք է ասենք նաև Քըրք Քըրքորյանի մասին, ով Վեգասի գլխավոր հիմնադիրներից մեկն է», - կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանի խոսքով, Քըրքորյանի ներդրումը զվարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մեջ այստեղ հիշում են բոլորը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4717379.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ծայրաստիճան աղքատ, կարիքավոր ընտանիքում մեծացած Քըրքը կարողացավ ոչ միայն իր օգնության շնորհիվ փոխել հազարավոր մարդկանց կյանքը այլև թողնել իրենից հետո մնայուն ժառանգություն՝ քաղաք, որն այսօր Երկիր մոլորակի ամենավառ կետն է: Քըրք Քըրքորյանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր դեռևս տասնամյակներ առաջ գիտակցեցին՝ Լաս Վեգասի ապագան ոչ թե խաղատների այլ՝ զվարճանքների մայրաքաղաքի վերածվելն է:
«Քըրք Քըրքորյանը և Սթիվ Ուինն այն երկու անձինք էին, որ Լաս Վեգասի խաղատների մոտեցումը լիարժեք փոխել են, միայն խաղատների կենտրոնից դարձրել են զվարժանքների կենտրոն»,- Էնդի Արմենյանի խոսքով այսօր Լաս Վեգաս, քաղաք, որը կարող է անմիջապես 150,000 մարդու հյուրանոցային համարներ տրամադրել, ժամանում են ընտանիքներով. Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխանող հանգիստ: Առաջին կարգի աստղերի համերգներ, Cirque du Soleil մարմնամարզիկների կրկեսի անկրկնելի ներկայացումներ, Նեվադայի անապատում ստեղծված գոլֆի 50-ից ավելի լիարժեք դաշտ: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Լաս Վեգաս ժամանող խաղամոլները բավարարվում էին արագ սննդի կետերով:
«Այսօր այդ մոտեցումը փոխվել է: Ամերիկայի ամենանշանավոր խոհարարները մասնաճյուղ ունեն Լաս Վեգասում», - պատմում է Արմենյանը:
Լաս Վեգասում են աշխարհի լավագույն 25 հյուրանոցների մեծ մասը. Այստեղ է հանրահայտ շատրվաններով և Պետրոսյան սրճարանով Բելաջիոն, իրական ոսկիով օծված պատուհաններ ունեցող Միրաժը և սեփական բոուլինգի սրահ ունեցող Փալմս խաղատան հյուրանոցային համարները: Եվ այդ ամենի հեղինակներից մեկը Քըրք Քըրքորյանն է, ով, մյուս խոշոր գործարարների հետ միասին Լաս Վեգասից դուրս հանեց հանցավոր կապիտալը՝ վերջ դնելով խաղատներում փողերի լվացումը և վերածելով քաղաքը հեքիաթի: Գործ, որի համար էլ Քըրքորյանին այստեղ կոչեցին «Լաս Վեգասի արքա»:
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
10:32 06-06-2016
Այսօր «Լաս Վեգասի արքա», ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է
4665 դիտում
10:14 10-11-2018
Լաս Վեգասի ինքնատիպ հայ համայնքը․ «Ամերիկայի ձայն»
6765 դիտում
09:24 23-11-2018
Լաս Վեգասի խոշորագույն սիգարների խանութը հայերի է պատկանում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը