211652_close_icon
views-count2253 դիտում article-date 10:03 27-12-2018

Ամփոփելով 2018 թվականը. ինչ սպասել հաջորդ տարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2018 թվականը, տարի, որ Հայաստանի համար լի էր քաղաքական բուռն իրադարձություններով: Մինչև վերջին պահը համաժողովրդական շարժման հաղթանակն անհավատալի էր թվում, բայց կատարվեց անսպասելին. թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց զոհերի, առանց արյան: 20 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չնայած իշխանությունը դեռ երկար պահպանելու տարատեսակ ծրագրերին, համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հեռանալ, նաև համաձայնել իրավունքի ուժով ԱԺ արձակմանը: Կարելի է ասել` վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան իսկապես ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և քաղաքացին վերստին տերը դարձավ իր երկրի։ Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի և հույզերի տարի է, մեծ են ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Արդ պետք է աշխատել արդարացնելու համար այն ակնկալիքներն ու հույսերը, որոնք ժողովուրդն ունի` տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի քան 70 տոկոս քվե: Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր