Ինչ սպասել հաջորդ տարվա պետական բյուջեից․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2020 թ. պետական բյուջեի նախագիծը: Այն հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները:
Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել՝ 2020 թ. բյուջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս: Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակության սոցիալական կյանքում:
Բազային աշխատավարձը հաջորդ տարի պետական կառավարման համակարգում կմնա նույնը: Այն կկազմի 66.1 հազար դրամ:
Ի տարբերություն աշխատավարձերի՝ կառավարությունը ոչ մեծ քայլ է արել կենսաթոշակների դեպքում: Այդ առումով, իհարկե, նորություն չենք ասելու, որովհետև դրա մասին վարչապետն արդեն բազմիցս հայտարարել է. իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով կամ շուրջ 4000 դրամով:
Թե դա որքանո՞վ կբարելավի կենսաթոշակառուների կյանքի պայմանները, թող որոշեն իրենք: Մի բան փաստ է, որ դա այն գումարը չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում: Երրորդ տարում ընդամենը 4000 դրամ ավելացումը որևէ խնդիր չի լուծում կենսաթոշակառուի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]