1417 դիտում
18:07 26-12-2018
Չհայտարարված այցի ընթացքում Շիրակում ստուգվել են դատարանում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար խցերի պայմանները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկինստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը:
Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին:
Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու ջրի հասանելիության, սանհանգույցների առանձնացվածության, խցերի լուսավորության հետ:
Խնդիրները քննարկվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Արձանագրված խնդիրների լուծման նպատակով համապատասխան գրություն կուղարկվի նաև ՀՀ դատական դեպարտամենտ:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
14:43 16-06-2024
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
6500 դիտում
23:48 04-02-2019
Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ
Այս բաժնից
1186 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1213 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
937 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան