Guardian-ը Էրդողանին դասել է ամենաանհանդուրժող ղեկավարների ցանկում
Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել:
Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr թերթը:
Պարբերականի կողմից հրապարակված հոդվածում երկրների ավտոկրատ ղեկավարների ցանկում տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Հոդվածում Թուրքիայի նախագահը բնութագրվել է հետևյալ կերպ. «Ճանապարհ հարթեց նախագահական համակարգի հաստատման համար և ավելի մեծ ուժ ստացավ»: