211652_close_icon

«Նոր տարվա դիմաց մեզ փաստի առաջ կանգնեցրին». պայմանագրային զինծառայողներին կանչել են ՊՆ, ասել են՝ դիմում գրեք. նրանք հայտնվել են անելանելի վիճակում. 168.am

views-count3928 դիտում article-date 22:38 25-12-2018
Աբովյան քաղաքի դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին [url=https://168.am/2018/12/25/1061853.html?fbclid=IwAR3njDVgPbXlpxTGjVna0faeEPmQ6eDQnnyJ8APaswvlEhx0XZ9UUoV9jv4]168.am[/url]-ին տեղեկացրին հենց իրենք՝ դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները։ 2008թ. պայմանագրային զինծառայող համարվող Աշոտ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ օրերս ՊՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այսուհետ քաղաքացիական աշխատողներ են համարվելու, իսկ աշխատավարձը կրճատվելու է 40 տոկոսով։ «Վերջին ամիսներին խոսակցություններ կային, որ կրճատումներ պետք է լինեն, բայց մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000։ Մեզ կանչեցին ՊՆ ու ասացին՝ դիմում գրեք, որ քաղաքացիական աշխատող մնաք։ Ասացին՝ կարող եք տվյալները թողնել կադրերի բաժնում, բայց մի ամիս ժամանակ է տրվում, որ ուրիշ տեղ գործ լինի, առաջարկենք, աշխատեք։ Մենք էլ ասացինք, որ տվյալ զորամասում աշխատելու պայմանագիր ենք կնքել 3 տարով, և, եթե խզում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, բայց եթե դուք եք խզում, ոչ մի պատասխանատվության չե՞ք ենթարկվում»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողները խնդրել են սպասել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, բայց ՊՆ-ից իրենց ասել են, թե դա հնարավոր չէ... Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/12/25/1061853.html?fbclid=IwAR3njDVgPbXlpxTGjVna0faeEPmQ6eDQnnyJ8APaswvlEhx0XZ9UUoV9jv4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր