211652_close_icon
views-count6335 դիտում article-date 18:19 25-12-2018

«Քուանշ, պարո՛ն քաղաքապետ». թեժ քննարկում Երևանի ավագանիում տրանսպորտային նոր ցանցի ներդրման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://www.tert.am/am/news/2018/12/25/yerevan/2881773]Tert.am[/url]-ը գրում է. Տրանսպորտային նոր ցանցի ներդրման վերաբերյալ Երևանի ավագանու նիստին թեժ քննարկում տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր ավագանու նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց, որ բրիտանական կազմակերպության կողմից հասարակական տրանսպորտ նստող, իջնող ուղևորների նոր հետազոտությունն իրականացվել է 2017 թ.-ի հունիսին, 5 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում: «Այն, որ ասել էինք 2014-ինը, իրենք 2017 թ.-ին արդեն ճշգրտումներն արել են: 2013 թ.-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որևէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Այդ զեկույցը համապատասխանում է, և մենք կարող էինք սկսել, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը օրերս չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության նոր տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները. «Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, և մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին, և իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/25/yerevan/2881773]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր