Վրաստանում արձանագրվել է խոզի գրիպի (H1N1) հետևանքով մահացության 2 դեպք։ Այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոյին։
Առաջին դեպքը գրանցվել է Բաթումիում՝ նախօրեին, իսկ երկրորդ դեպքը՝ Քութաիսիում։
Նախարարի խոսքով՝ երկու մահացածներն էլ բարձր ռիսկի խմբերին էին պատկանում, որոնց վերաբերում են մինչև 2 տարեկան երեխաները, հղի կանայք և խրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։