211652_close_icon
views-count1989 դիտում article-date 13:39 25-12-2018

ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է նախաձեռնող քաղաքականություն վարել

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ակտիվ և նախաձեռնող քաղաքականություն: «[url=https://armenpress.am/arm/news/959305.html]Արմենպրես[/url]»-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի հետ ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության 2018 թվականը, և խոսել 2019-ին սպասվող իրադարձությունների մասին: Բաբայանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը 2018թ. մեծ ակտիվություն է ցուցաբերել ԵԱՏՄ երկրների շարքում: Այդ մասին են վկայում անցնող տարվա ընթացքում Հայաստանի գրանցած ցուցանիշներն ու բարձրացրած հարցերի շրջանակը: «2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 11.7%-ով, ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 22.6%-ով: Հատկանշական է այստեղ նշել, որ այս տարվա արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է Միության անդամ գրեթե բոլոր երկրներ՝ բացառությամբ Ղրղզստանի: Օրինակ` Բելառուսիայի Հանրապետություն արտահանումն աճել է մոտ 90%-ով, Ղազախստան՝ 2 անգամ, ՌԴ` 22,6%-ով, արտահանման նվազումը միայն եղել է դեպի Ղրղզական շուկա, այն կազմել է 46%: Այս տարին հատկանշական էր նաև նրանով, որ կառավարության կողմից հավանության արժանացավ ազատ առևտրի 2 համաձայնագիր, որոնք ներկայումս ուղարկվել են Ազգային ժողով`վավերացման: Դրանք են` Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համաձայնագիրը: Իրանի հետ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ից և ԵԱՏՄ մյուս երկրներից գրեթե 360 ապրանքատեսակ պետք է արտահանվեն դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն նվազեցված կամ սառեցված մաքսատուրքերով: Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ այդ ապրանքատեսակների քանակը կազմում է մոտ 502»,- ասաց Բաբայանը: Նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին ընթացքում են գտնվում և նախատեսվում են ազատ առևտրի համաձայնագրեր նաև Սերբիայի, Սինգապուրի և Եգիպտոսի հետ: Դրանցից առաջին երկուսն իրենց հանգուցալուծումը կստանան 2019թ., իսկ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ քննարկումների առաջին փուլը կսկսվի հաջորդ տարվա հունվար ամսից: Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակում նախորդ տարվա ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց մի մասը լուծում է ստացել, իսկ մյուսների շուրջ քննարկումները շարունակվում են: «2019-ից 3%-ով պետք է բարձրանար 3-րդ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն ներմուծված բրնձի մաքսատուրքը: ՀՀ-ն, օգտվելով նրանից, որ ԵԱՏՄ երկրներն ունեն ազատ առևտրի համաձայնագիր Վիետնամի Հանրապետության հետ, Վիետնամից կարողացել ենք ստանալ մասնաբաժին բրնձի մասով և այն սպառված ծավալով, որը սպառում էր Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` այդ բրնձի մաքսատուրքի բարձրացումը փորձել ենք չեզոքացնել, ակնկալում ենք, որ գնաճ չպետք է լինի: Հայաստանի Հանրապետությունն այս երկրորդ կիսամյակում 4 խնդիր է ուղարկել ԵԱՏՄ, որպեսզի դրանք իրենց լուծումները ստանան, մեկի որոշումն արդեն ստորագրվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Խնդիրներից մեկը վերաբերում էր դեպի ՌԴ արտահանվող պլանշետներին, բջջային հեռախոսներին: ՌԴ-ում ներկայումս գոյություն ունի մի սահմանափակում, որն ասում է` որպեսզի այդ սարքավորումներն անցնեն սերտիֆիկացման գործընթաց Ռուսաստանի Դաշնությունում, պետք է մեր իրավաբանական անձը Ռուսաստանում ևս ունենա գրանցված իրավաբանական անձ, ինչը թանկացնում է մեր բիզնեսի վարչարարական ծախսերը: Սույն թվականի սեպտեմբեր ամսին փոխվարչապետների խորհուրդը կայացրեց որոշում, որով ՌԴ-ին խնդրվեց, որպեսզի այդ սահմանափակումը վերացվի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/959305.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր