211652_close_icon
views-count2995 դիտում article-date 16:57 24-12-2018

Ինչպիսի՞ն է լինելու նոր Կառավարության կառուցվածքը. նախագիծը հրապարակվել է

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օպտիմալացում իրականացնել՝ նախարարությունների թիվը 17-ից հասցնելով 12-ի: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝ 1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2. Առողջապահության նախարարություն 3. Արդարադատության նախարարություն 4. Արտակարգ իրավիճակների նախարարություն 5. Արտաքին գործերի նախարարություն 6. Բնապահպանության նախարարություն 7. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 8. Պաշտպանության նախարարություն 9. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 10. Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն 11. Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն 12. Ֆինանսների նախարարություն Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն կմիավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Կմիավորվեն մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները. Այս նախարարությունը կկոչվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կկոչվի տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը կմիավորվի Ռազմարդյունաբերական կոմիտեն՝ կոչվելով բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը կդադարեցվի: [img]http://st0.shamshyan.com/editor/0709215001545656478247767.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0555642001545656618238037.jpg[/img][img]http://st0.shamshyan.com/editor/0882586001545656618380301.jpg[/img][img]http://st0.shamshyan.com/editor/019677600154565661935490.jpg[/img][img]http://st0.shamshyan.com/editor/0526968001545656619904940.jpg[/img]

Նմանատիպ նյութեր