Այրվել է խոտածածկ տարածք
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող Իշխանավանքի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 17:10-ին:
Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: