Տիագո Սիլվայի տունը թալանել են՝ հասցնելով 1 մլն եվրոյի վնաս
Շաբաթ երեկոյան ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի տունը կողոպտել են: 34-ամյա բրազիլացին այդ ժամանակ մասնակցում էր Ֆրանսիայի առաջնությունում «Նանտի» հետ հանդիպմանը (1:0):
Սիլվայի տնից հանցագործները տարել են ոսկեղեն, թանկարժեք իրեր, այդ թվում՝ ձեռքի ժամացույց, որի արժեքը 600 հազ. եվրո է:
Ընդհանուր վնասը գնահատվել է 1 միլիոն եվրո:
Նշենք, որ նոյեմբերին՝ «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ թալանել էին ՊՍԺ-ի կիսապաշտպան Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի բնակարանը՝ պատճառելով 600 հազ. եվրոյի վնաս:


