211652_close_icon
views-count2360 դիտում article-date 19:58 22-12-2018

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ: Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր