211652_close_icon
views-count3032 դիտում article-date 12:45 18-06-2016

Բակո Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ԼՂՀ մասնակիցներին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ նրանց ուսուցիչների հետ: Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան եւ այստեղ առկա խնդիրների լուծումը միշտ եղել է ու կլինի մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է:

Նմանատիպ նյութեր