211652_close_icon
views-count1008 դիտում article-date 14:27 18-06-2015

ԼՂՀ նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2014-2015 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հայաստանի Հանրապետության եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ու գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ Արցախի պետական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած մի խումբ ուսանողների հետ: Նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է ունենալ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդ եւ անում է հնարավորն այս ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ` գիտակցելով, որ երկրի ապագան մեծապես կախված է նրանից, թե ինչ դաստիարակություն եւ կրթություն կստանա երիտասարդությունը:

Նմանատիպ նյութեր