Հանձնարարական՝ վարչապետի անունից. գազի սակագնի հարցով առավելագույնս լուռ մնալ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին:
Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որևէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]