«Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին տասնյակ երիտասարդներ թույլ չեն տվել մտնել Գյումրի. ԼՐԱՑՎԱԾ
«Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթի մասնակիցների մուտքը Գյումրի այսօր՝ մարտի 7-ին, խոչընդոտել են տասնյակ երիտասարդներ՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին մտնել քաղաք:
Հավաքվածները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ ոստիկանությունը չի միջամտել այդ ամենին: Գյումրեցիներն էլ նշում էին, որ իրենց քաղաքում Ավետիսյանների հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո դեռ սուգ է եւ իրենք քաղաքական «խաղերի» հետ գործ չունեն ու իրենց պետք չեն նմանատիպ ակցիաներ:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթի մասնակիցների նախորդ ակցիան էլ ավարտվեց Բերձորի հայտնի դեպքերով:
***
Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Գյումրի չմտած՝ որոշեցին վերադառնալ Երեւան՝ բախումներից զերծ մնալու համար, սակայն նրանք նախատեսում են առաջիկայում հանրահավաք անցկացնելու նպատակով կրկին այցելել Գյումրի: