2018թ. աշխարհի առաջնության հանդիպումները դիտել է 3,57 մլրդ մարդ
Երկրագնդի բնակչության կեսից ավելին դիտել է 2018թ. Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության հանդիպումները:
Աշխարհի բոլոր երկրներում 4 տարեկանից բարձր 3,57 մլրդ մարդ մրցաշարի խաղերին հետևել է հեռուստացույցով կամ թվային համակարգերով:
Ֆրանսիայի և Խորվաթիայի միջև եզրափակիչ հանդիպումը դիտել է 1,12 մլրդ մարդ:
ԱԱ-2018-ում ուղիղ հեռարձակվող խաղերի միջին լսարանը կազմել է 191 միլիոն մարդ:
ԱԱ-2018-ի հանդիպումների հեռարձակմանը գոնե 3 րոպե հետևած մարդկանց թիվը կազմել է 3,04 մլրդ: Դա 10,9%-ով գերազանցում է Բրազիլիայում 2014թ. կայացած աշխարհի առաջնության ցուցանիշը:
«Այս վիճակագրությունը վկայում է, որ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունը լավագույնն էր պատմության մեջ», հայտարարել է ՖԻՖԱ-ի կոմերցիոն տնօրեն Ֆիլիպ Լե Ֆլոկը:


