211652_close_icon
views-count1364 դիտում article-date 15:53 21-12-2018

Սփյուռքի նախարարության վերացումը սխալ քայլ է. Մենուա Հարությունյան

Սփյուռքի նախարարությունը հիմնադրեց Սերժ Սարգսյանը՝ հիմնականում հենց Սփյուռքի պահանջով և շատ բնական է , որ մեծաքանակ սփյուռք ունեցող հայ ժողովուրդն իր անկախ պետականությունում ունենա Սփյուռքի նախարարություն, որ ժամանակի ընթացքում դառանալու էր կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև ։ Սփյուռքի նախարարության վերացումը սխալ քայլ է, հակառակը՝ պետք էր էլ ավելի ուժեղացվեր և արդիականացվեր Սփյուռքի նախարարությունը և առհասարակ պետք է Սփյուռքի ներգրավվածությունը մեծացնել ոչ միայն Հայաստանի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, այլ՝ հենց պետական կառավարման համակարգում․ աշխարհի տարբեր երկրներում ունենք մեծ թվով կայացած հայ երիտասարդներ և այս երիտասարդներին պետք է հրավիրել Հայաստան և ներգրավել նրանց պետական կառավարման համակարգում ։ Սփյուռքի նախարարությունն իր գոյության ընթացքում ամրացրել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, սփյուռքահայ շատ գործիչների տարբեր ձևաչափերով կապել Հայաստանի հետ և առհասարակ Սփյուռքի նախարարությունը դարձել է մեր ամենաարդյունավետ աշխատող կառույցներից մեկը՝ իրականում ունենալով սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ... Ի դեպ պետք է նաև արձանագրենք, որ իր նախագահության շրջանում Սերժ Սարգսյանը նոր որակի բարձրացրեց հայրենիք- սփյուռք հարաբերությունները՝ Հայաստանին վերաբերվող կարևորագույն խնդիրների ժամանակ, ինչպիսին էր օրինակ հայ-թուրքական սահմանի բացումը՝ քննարկումներին մասնակից դարձնելով նաև սփյուռքահայերին, որպեսզի Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներն էլ զգան , որ Հայաստանը նաև իրենց հայրենիքն է և կարևորագույն խնդիրներում իրենց կարծիքը ցանկալի և լսելի է Հայաստանի իշխանությունների համար։ Ապագայում մենք վերականգնելու և նոր զարկ ենք տալու Սփյուռքի նախարարությանը։ Մենուա Հարությունյանի [url=https://web.facebook.com/menua1/posts/1947317805337285]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր