2721 դիտում
18:36 26-02-2018
Վարչապետի նման դիրքորոշումն իսկապես կարևոր և ճիշտ ժամանակին արվող քայլ է. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանն իր [url=https://web.facebook.com/menua1/posts/1570758662993203]ֆեյսբուքյան էջում[/url] գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է ապաքրեականացնել որոշ տնտեսական հանցագործություններ` վերանայելով պատասխանատվության միջոցները, ինչն անչափ կարևոր բարեփոխում է բիզնեսի զարգացման համար:
Ինչ խոսք, պետությունը պարտավոր է վերահսկել գործարար միջավայրը, որպեսզի բիզնեսմենները չաշխատեն սև դաշտում թաքցնելով հարկերն ու ոտնահարեն պետության շահը, բայց մյուս կողմից էլ գործարարը պետք է վստահ լինի, որ ոչ բոլոր տնտեսական սխալների կամ թերացումների դեպքում է հայտնվելու ճաղերի հետևում, այլ կարող է իր սխալները փոխհատուցել ֆինանսական տուժերով:
Շատ են դեպքերը, երբ գործարարը խնդիրների մեջ է հայտնվում սեփական ընկերության հաշվապահների կամ տնօրենների վրիպումների արդյունքում և նման դեպքերում գործարարին պետք է հնարավորություն տալ ֆինանսական պատիժներով փոխհատուցել սեփական ընկերության սխալը:
Մեծ հաշվով ավելի լավ է գործարարը փողով փոխհատուցի սեփական սխալը, մնա ազատության մեջ և շարունակի բիզնեսով զբաղվել, քան բանտ նստի կորցնելով սեփական բիզնեսը:
Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը վստահաբար նպաստելու է Հայաստանում ներդրումային քաղաքականության ակտիվացմանը և կարծում եմ վարչապետի նման դիրքորոշումն իսկապես կարևոր և ճիշտ ժամանակին արվող քայլ է:
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
14765 դիտում
13:40 28-12-2014
Շատ հայտնի հայ օլիգարխներ կնախանձեին նման մարդկանց, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
643 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
532 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
748 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am