211652_close_icon
views-count2163 դիտում article-date 23:40 21-12-2018

24-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արեն Ս.-ն, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր