Ինչու են ավելացել պարգեւավճարները եւ նվազել վերելակների պահպանման միջոցները. Պարզաբանում է Երեւանի փոխքաղաքապետը
2019 թվականի Երեւանի բյուջեով վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերը նվազել են, քանի որ այն մոտ 3 անգամ ուռճացված էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով, կրճատումը ոչ թե վերելակների պահպանման եւ շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ նյութերի հաշվին է, այլ կրճատվել են, որովհետեւ մենք կարծում ենք, որ նույն աշխատանքի ծավալը եւ նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով. «Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների եւ շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու»,- ընդգծեց փոխքաղաքապետը: