Գերմանիան Վրաստանի պաշտպանական ոլորտի զարգացման համար կես միլիոն եվրո կհատկացնի
Գերմանիայի իշխանությունները մտադիր են 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտնել Է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը, փոխանցում է Tass-ը։
«ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը համաձայնություն է տվել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո հատկացնելուն: 2016 և 2017 թվականներին Գերմանիան արդեն 2 անգամ 500-հազարական եվրո է հատկացրել SNGP փաթեթի շրջանակում այդ դպրոցի զարգացման և մյուս նախագծերի իրագործման համար, որը նպաստում Է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հետագա մերձեցմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ֆինանսավորումը կուղղվի նաև Վրաստանում Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածնման դպրոցի (DIB) զարգացմանը: