1920 դիտում
20:32 20-12-2018
Մեղրիի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
[b]Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:[/b]
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
10:25 24-11-2018
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
Այս բաժնից
700 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1468 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա