Արենի գյուղը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետև կտարածվեն նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա:
Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվեն Արենի բնակավայրի ընտանիքների կենսապայմանները. բնակավայրի ընտանիքները կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում։