211652_close_icon
views-count3637 դիտում article-date 16:08 26-01-2017

Ազատամուտն ընդգրկվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում և ազատվել հարկերից

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները: Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին, հանձնարարել է կառավարության աշխատակազմին քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող խորհուրդ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանամերձ համայնքների խնդիրները, հարցերը հավաքագրելու և դրանց լուծումները ներկայացնելու նպատակով. «Գույքագրենք, թե ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագիր մշակենք»:

Նմանատիպ նյութեր