211652_close_icon
views-count3802 դիտում article-date 13:16 20-12-2018

Մի շարք բնագավառներում կհիմնվեն ՀՀ պետական մրցանակներ

Կառավարության որոշմամբ մի շարք բնագավառներում կիմնվեն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ: Մասնավորապես, պետական մրցանակներ կհիմնվեն գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն են ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում: Միաժամանակ, որոշմամբ հաստատվեցին ՀՀ պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկիրների հուշամեդալի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝ համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների դափնեկիրների հուշախորհրդանիշների նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկրի պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը: Որոշումն ընդունվում է՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, հեղինակներին խրախուսելու, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Նմանատիպ նյութեր