2728 դիտում
12:50 20-12-2018
ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավն աճուրդի կհանվի․ մեկնարկային գինը՝ 90 մլն 915 հազար դրամ
Կառավարությունն այսօր որոշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով օտարել:
Որպես մեկնարկային գին սահմանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90 մլն 915 հազար դրամ շուկայական արժեքը:
Ըստ հիմնավորման, որոշման նախագծում նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում: «Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա, այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում է ընկերությանը՝ աճուրդով օտարել զբոսանավը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
13:41 11-10-2017
Լեոնարդո Դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը կհանվի աճուրդի, նախնական գինը կլինի 100 մլն դոլար
5666 դիտում
20:18 22-03-2017
59.6 կարատ կշռով աշխարհի ամենավառ վարդագույն ադամանդը կհանվի աճուրդի. մեկնարկային գինն է 60 մլն դոլար
6444 դիտում
10:25 22-08-2017
Տրանսպորտի նախարարության շենքը կրկին աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը՝ 13.223.400.652 դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ