Վայոց Ձորի մարզում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 09:30-18:30 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Միկոյան 3, 5 հասցեների և Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]