Փաշինյանը հաստատեց՝ նախարարությունների թիվն առաջարկվում է դարձնել 12, առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատել. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Pashinyan-government/2876774]Tert.am-[/url]ը գրում է. Նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: «Նախընտրական շրջանում ասվել է՝ մենք կփորձենք 12 նախարարությունում տեղավորվել»,-ասաց նա:
Հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի առաջարկ կա, կտեսնեն: Նա նշեց, որ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ որ վերջնական լինի, կհաստատենք»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Pashinyan-government/2876774]ասյտեղ[/url]