211652_close_icon
views-count1665 դիտում article-date 13:30 05-05-2020

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալն է. ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի հաստիքը Կառավարության ապրիլի 30-ի որոշմամբ է ավելացել. Tert.am

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և, վարչապետի մեկ այլ որոշմամբ, նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Արգիշտի Քյարամյանը, [url=https://www.tert.am/am/news/2020/05/05/Qyaramyan-argisti/3280701?fbclid=IwAR3Mj3a_WZGJBTmZN-84K-yCXbPkPGdwMcn3UtRSurL4AfxK-597dBZc6zY]Tert.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով իր՝ ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնի ազատման պատճառների մասին, նշեց, որ դա զուտ պայմանավորված է եղել այլ պաշտոնի անցնելով: Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգոյանն էլ Tert.am-ին տեղեկացրեց, որ Քյարամյանը ՔԿ նախագահի 5-րդ տեղակալն է: Հարցին՝ ՔԿ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ, Եգանյանն ասաց. «2020թ. ապրիլի 30-ի Կառավարության 643-Ա որոշմամբ ՔԿ նախագահի տեղակալների թիվը ավելացել է ևս մեկով՝ դառնալով 5»: Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները: Քյարամյանն այս ընթացքում հայտնվել է սկանդալային իրավիճակներում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/05/Qyaramyan-argisti/3280701?fbclid=IwAR3Mj3a_WZGJBTmZN-84K-yCXbPkPGdwMcn3UtRSurL4AfxK-597dBZc6zY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր