211652_close_icon
views-count2031 դիտում article-date 17:24 19-12-2018

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցերը «112» ծառայություն և ոստիկանության տարածքային ստորաբաժանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակվում է ՀՀ ոստիկանության պատվիրակության պաշտոնական այցը Վարաստանի Հանրապետություն: Դրա շրջանակում, դեկտեմբերի 19-ին հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարության 112 արտակարգ իրավիճակների և օպերատիվ արձագանքման կենտրոն: Կենտրոնի ղեկավարությունը հակիրճ ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները, ստեղծման ու կայացման պատմությունը: Ծառայությունը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականին: 112 հեռախոսահամարը գործում է 24 ժամ: Այն փոխարինել է նախկինում գործող 3 հեռախոսահամարների՝ ոստիկանության, շտապ օգնության ու հրշեջ ծառայության: Միասնական հեռախոսահամարի միջոցով առավել արդյունավետ է ստանալ հեռախոսազանգերը, կառավարել դրանք և ըստ հասցեատերերի փոխանցել տեղեկատվությունը: Արդյունավետ է նաև քաղաքացիների համար, որոնք արտակարգ իրավիճակում ստիպված չեն լինի զանգահարել մի քանի հեռախոսահամարներով: Հայկական պատվիրակությանը ներկայացվեցին նաև ծառայության կադրային քաղաքականության մանրամասներ: Կենտրոնում աշխատել ցանկացողները անցնում են պարտադիր մասնագիտական դասընթացներ: Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավարության հետ հանդիպմանը փորձի փոխանակման նպատակով խոսվեց երկու երկրներում ոստիկանության տարածքային մարմինների տարբեր ծառայությունների մասին, քննարկվեցին դրանց արդյունավետության, կադրերի վերապատրաստման և մասնագիտական այլ ուղղություններ: ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները ծանոթացան աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Քննարկվեցին փորձի առարկայական փոխանակման հնարավորությունները, ինչը ավելի կսերտացնի և կամրապնդի երկու երկրների իրավապահների ավանդական համագործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր