211652_close_icon
views-count1339 դիտում article-date 16:49 19-12-2018

Աշխարհի առաջնությունից վերադարձել են հանրապետական ռեկորդներով

Դեկտեմբերի 11 – 16 –ը Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացվեց լողի աշխարհի հերթական` 14 –րդ առաջնությունը: Մասնակիցները հանդես եկան << կարճ ջրում >> ` 25 մետրանոց լողավազանում: Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկան 50մ. ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը 100մ. ազատ, իսկ Անի Պողոսյանը `100 և 200 մ. ազատ լողաոճերում: Միանգամից ասենք, որ մեր քառյակը արդարացրեց սպասելիքները` սահմանելով ՀՀ հինգ նոր ռեկորդ: Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ լողաոճում 50 մ. անցավ 0, 29. 09 ժամանակում և 70 մրցակիցների պայքարում զբաղեցրեց աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ 51-րդն էր` 0, 22. 44 արդյունքով: 4x50 մ. ազատ ոճի խառը փոխանցալողում / երկուական տղամարդ և կին / 1. 40, 73 արդյունքով և 22-րդը ճանաչվեցին 43 հայտավորվածների պայքարում: Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, մեր քառյակը 1. 53, 46 ժամանակով, 47 մրցակիցների մեջ 32-րդն էր: Վերջին ` հինգերորդ ռեկորդը սահմանեց Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում 200 մետրը հաղթահարեց 2. 06, 75 ժամանակում և 56 լողորդների մրցավեճում ճանաչվեց 41-րդը: Վլադիմիր Մամիկոնյանը գրավեց 76-րդ տեղը / 100մ. ազատ ոճ , 114 մասնակից, 51, 59 /, իսկ Անի Պողոսյանը նույն տարածությունում և մրցաձևում 53-րդն էր / 98 մասնակից, 0. 58, 14 /: Անձնական ռեկորդ սահմանեց Վարսենիկ Մանուչարյանը, 50մ ազատ լողաոճում` 0.26, 80 / 98 – ից 45 –րդը /: Թիմը մրցավայր ուղեկցած մարզիչ Արմինե Ավետիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ աշխարհի առաջնությանը լավ դաս հանդիսացավ մեր լողորդների համար:Նրանք տեսան, ծանոթացան հեղինակավոր մարզիկների հետ և դեռ ավելին` նրանց հետ մրցեցին նույն լողուղյակներում, ձգտեցին շատ ետ չմնալ ուժեղագույններից և այդ հանգամանքը նույնպես նպաստեց հանրապետական ռեկորդների գրանցման գործին: [b]Խմբ. կողմից. Սա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի հրապարակած տեղեկությունն է: Ոնց գրել, տեղադրել են, նույն կերպ այժմ մենք մեր կայքում ենք տեղադրում: Սա ուղղակի խայտառակություն է, որ այդքան մեծ մարզական կառույցի լրատվական բաժինը այդպես էլ չի սովորել գրագետ տեքստեր գրել: Ամոթ է, որ մինչև հիմա չակերտների տեղը չգիտեն, փակագիծ դնել չգիտեն, թվային, տառային և ոճային սխալների մասին ընդհանրապես ավելորդ է խոսել: Ձեր աչքի առջև է տեքստը, նորից ընթերցեք և դուք տասնյակ սխալներ կգտնեք: Հույս ունենք, որ ՀԱՕԿ-ի ղեկավարությունը գոնե մի հատ սրբագրիչ պահելու փող կճարի, կամ էլ՝ անգրագետ աշխատակիցների փոխարեն տառաճանաչ լրագրողներ կբերի իր կառույց:[/b]

Նմանատիպ նյութեր