21398 դիտում
10:07 08-10-2024
Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանների կողմից կա 10 բերման ենթարկված, բոլորը անչափահասներ են․ հայտնաբերվել են դանակներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին վիճաբանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակաւ Սերգև Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ․-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս․-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ․-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս․-ն:
Արդեն ոստիկանությունում Գ. Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+