119604 դիտում
13:29 07-10-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Դոմուս» խանութ-սրահում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից. ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի 29/1 հասցեում գործող «Դոմուս» խանութ-սրահում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի 1-ին, 4-րդ, 7-րդ, 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Լրացուցիչ ժամանել են թիվ 2-րդ, 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ինչպես նաև թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի, բժշկական օգնության ապահովման վարչության հերթապահ խմբերն ու փրկարար ծառայության հոգեբանները:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից:
Դեպքի վայրում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ու ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա:
Դեպքի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանել քաղաքապետարանի աշխատակիցները օգնություն ցուցաբերելով մի քանի ջրատար ավտոմեքենաների միջոցով։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խումբ, որոնք տեղում բուժգնություն ցուցաբերեցին մի քանի հրշեջների ու քաղաքացիների, որոնց ինքնազգացողութոյունը ծխից վատացել էր:
Հրշեջներին ու քաղաքացիներին օգնության ձեռք մեկնեցին նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Արագ Արձագանքման և Առաջին Օգնության խմբերը, նրանք նաև պայքարում էին կրակի տարածման դեմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը բռնկվել է 1-ին հարկի պահեստային հատվածում:
Պարեկային ծառայությունը պարզում է՝ արդյոք տուժածներ կան, թե ոչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 849+
849+