43109 դիտում
17:47 08-10-2024
Խարբերդի երեխաներն ասում էին՝ «Շնորհակալություն վարչապետին, Մասիսի քաղաքապետին, որ մեր ցեխոտ ու քարուքանդ փողոցը դարձրեցին անվտանգ ու լուսավոր. հիմա արդեն առանց ընկնելու հեծանիվ կքշենք ու առանց ցեխոտվելու կգնանք դպրոց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ վարչական շրջանի 6-րդ փողոցի բնակիչները, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին և Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանին:
Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները մատնացույց էին անում 6-րդ փողոցն ամբողջությամբ կապիտալ ասֆալտապատված ճանապարհը, ինչպես նաև արտաքին լուսավորությունը:
Նրանք ասում էին.
«Մոտ 30 տարի անց վերջապես մեր փողոցն էլ հիմնովին ասֆալտապատվեց, տեղադրվեց արտաքին լուսավորությունն ու հիմա բավականին անվտանգ կարող ենք անցնել փողոցով. ճիշտն ասած՜ հույս չունեինք, որ վերջապես մեր փողոցն էլ կդառնա հարևան փողոցների նման բարեկարգ: Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Կառավարությանը, Մասիսի քաղաքապետարանին, մեր վարչական ղեկավարին, իսկ Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանն էլ, երբ սկսվեցին ասֆալտապատման ու արտաքին լուսավորության տեղադրման աշխատանքները, մի քանի անգամ այցելում ու տեղում հետևում էր աշխատանքներին:
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր երեխաների անունից, ովքեր ամենից շատն են ուրախացել ու մանկան մաքրությամբ ասում էին՝ «Ընկեր Փաշինյանի ու ընկեր Համբարձումյանի շնորհիվ արդեն հանգիստ, առանց ընկնելու հեծանիվ ենք քշում ու առանց ցեխոտվելու գնում ենք դպրոց:
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Նոր Խարբերդի 6-րդ փողոցի երեխաները խնդրանքով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց փողոցում ասֆալատապատման աշխատանքներ իրականացվի։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով գյուղ էին ժամանել Մասիս խոշորացված համայնքի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանն ու Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը։ Նրանք հանդիպել էին բնակչների հետ և տեղեկացրել, որ խնդրին քաջատեղյակ են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու արդեն աշխատանքներ են սկսվել և մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ասֆալատնապման աշխատանքները սկվելու են ոչ միայն նշված փողոցում։
Նրանք տեղեկացրել էին նաև, որ խնդրին քաջատեղյակ է նաև վարչապետ Ն․ Փաշինյանը և նրա կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․ Սանոսյանի և Մասիսի քաղաքապետ Դ․ Համբարձումյանի ղեկավարությամբ աշխատանքների մեկնարկը առաջիկայում տրվելու է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասել էին. «Հիմա արդեն ուզում ենք հավատանք, որ վերջապես խնդիրը կլուծվի։ Ճիշտն ասած երկար տարիներ այս վիճակն էր, բայց որ հիմա գործին խառնվել են Վարչապետը, Տարծքային կառավարման նախարարը, Մասիսի քաղաքապետը, հանգիստ կարանք գլուխներս բարձին դնեն, որ էս ավերակ փողոցը նրանց շնորհիվ կասֆալտապատվի ու մեր երեխաները անվտանգ հեծանիվ կվարեն, շտապօգնությունն էլ երբ գա, էլ փողոցի էն ամենաասֆալտապատ ծայրում չի սպասի»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+