51027 դիտում
13:32 21-08-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Mitsubishi-ն բախվել է Գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աստիճաններին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
15:35 19-12-2018
Հրաչյա Ասցատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն